ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության շենքը կվաճառվի «Ռոստելեկոմ»-ին. ՀԺ
Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության շենքը, ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, կվաճառվի «Ռոստելեկոմ» ընկերությանը։ Շենքը վաճառելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը ընդունեց անցած շաբաթ։Ըստ կառավարության որոշման, շենքը իրեն ամրացված հողակտորով վաճառվելու է դասական աճուրդով։ Այն գնահատված է 13.2 միլիարդ դրամ կամ մոտ 27 միլիոն դոլար։
Թերթի տեղեկություններով, շենքը վաճառելու մասին որոշումը կառավարությանը կայացրել է՝ հիմք ընդունելով հենց «Ռոստելեկոմից» ստացված առաջարկը։ Այսինքն, եթե չլիներ պոտենցիալ գնորդ, շենքն օտարելու որոշումը չէր կայացվի։ Հնարավոր այլ գնորդներ գոնե այս պահին դեռ չկան, ինչը նշանակում Է, որ «Ռոստելեկոմը» շենքը կգնի աճուրդի մեկնարկային գնով՝ 27 միլիոն դոլարով։
Նշենք, որ նոր կառավարությունը փորձելու է պետության սեփականությանը հանդիսացող հնարավորինս շատ անշարժ գույք վաճառել պետական բյուջեի անմխիթար վիճակը փոքր-ինչ բարելավելու նկատառումներով։ Սակայն գնորդներ գտնելը շատ դժվար է լինելու:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա