Մանկական սնունդ արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը
Մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր: Այդ մասին հաղորդել է «Ռոսպետրեբնադզորը», փոխանցում է «ТАСС»-ը:
«Մասնավորապես, հետ են կանչվել Hipp Organic հատիկային նախաճաշերը՝ 140 գրամ, ժամկետային մակնշմամբ՝ 19.01-03.03.2017 և արտադրանքի հետևյալ համարներով՝ L190416 / L020616 / L200417 / L030616», -հստակեցրել է «Ռոսպետրեբնադզորը»:
Նշվում է, որ փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում, կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում: