Արա Բադալյան. ՀԱՊԿ-ի առաջ անվտանգ տեղեկատվական միջավայր ձևավորելու խնդիր է դրված
«Այս խորհրդաժողովը Հայաստանի կիբեռանվտանգության ռազմավարական շահերի քաղաքական և տեխնոլոգիական կողմերի հատման որոնման տրամաբանական շարունակությունն է ինչպես ՀԱՊԿ-ի պետություններից դաշնակիցների, այնպես էլ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի գործընկերների նկատմամբ ՀՀ փոխլրացման սկզբունքով արտաքին անվտանգային քաղաքականության համատեքստում»: Այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով համաժողովի ժամանակ հայտարարեց ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ Հայկ Քոթանջյանը: Նա նախագահում էր «ՀԱՊԿ-ի շահերից բխող տեղեկատվական անվտանգության ռազմավարության մշակման քաղաքական ու տեխնոլոգիական ուղենիշները» խորագրով նիստը:
Քոթանջյանն ընդգծեց՝ առաջնորդվելով ՀՀ արտաքին քաղաքականության բազմա-վեկտորության սկզբունքով, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը շարունակում է իր գիտափորձաքննական համագործակցությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի առաջադիմական ակադեմիական կենտրոնների հետ, ինչպիսիք են օրինակ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջը և Հարվարդի համալսարանի «Կիբեռանվտանգություն. Քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» ծրագիրը:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ծագած որոշակի քաղաքական-դիվանագիտական լարվածության պայմաններում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը հանդես է գալիս որպես այն ակադեմիական հարթակ¬ներից մեկը, որտեղ հաջողվում է գիտափորձաքննական ձևաչափով կազմակերպել ռազմավարական ֆորումներ` պայթյունավտանգ տարածաշրջանի անվտանգային դինամիկայի առավել ակտուալ պրոբլեմները քննարկելու համար»,-նշեց Քոթանջյանը:
Ելույթի վերջում դոկտոր Քոթանջյանը հանդես է եկել 2017 թ. Երևանում «Կիբեռանվտանգության համակարգի ձևավորման գործում երկխոսության և համագործակցության հեռանկարները. քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» թեմայով միջազգային ռազմավարական ֆորում կազմակերպելու առաջարկով:
Նա նշեց, որ իր ղեկավարած Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանըպատրաստ է ֆորումի համատեղ կազմակերպման մասին առաջարկությամբ դիմել ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պետությունների գործընկեր ուղեղային կենտրոններին:
Համաժողովի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի անունից ողջունեց նրա տեղակալ Արա Բադալյանը: Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին՝ տեղեկատվական անվտանգության հարցերի վերաբերյալ պրոֆեսիոնալ քննարկումներ անցկացնելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Ընթացող աշխարհքաղաքական փոփոխությունների համատեքստում նա նշեց ինֆորմացիոն հիբրիդային պատերազմների կիրառումը, անկայուն դարձած աշխարհում ծայրահեղական գաղափարներ տարածման վտանգները:
«Ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների առաջ խնդիր է դրված ամրապնդել փոխգործակցությունը՝ անվտանգ տեղեկատվական միջավայր ձևավորելու համար»,-ասաց նա:
Բադալյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Նշենք, որ խորհրդաժողովում ելույթներով հանդես են եկել նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անվտանգության ապահովման վարչության պետ Ս. Բոյկոն, Ղազախստանի Հանրապետության համակարգչային պատահարներին արձագանքման ծառայության պետ Ժ. Ժակուպովը, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տեղեկույթի և հատուկ կապի պաշտպանության կենտրոնի վարչության պետի տեղակալ Ի. Սավաստեեվը, Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր օպերատիվ – վերլուծական կենտրոնի բաժնի պետ Ա. Մատվեևը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետներ:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրով. Հայաստանն առաջնահերթ նշանակություն է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը
- Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը. ՀՀ նախագահ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծումը հետաձգվեց
- Լավրով. Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում
- Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը
- Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
- Անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ ուժային պոտենցիալը. Բորդյուժան՝ «ArmHiTec-2016»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին