Հաիթիում «Մեթյու» փոթորիկը ոչնչացրել է բերքի 80 տոկոսը
«Մեթյու» փոթորկի հետևանքով Հաիթիում սով կարող է սկսել: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ նման կարծիք է հայտնել Հաիթիում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանատու Իվոն Հելը։
«Փոթորիկը ոչնչացրել է Հաիթիի բերքի 80 տոկոսը: Սա աղետ է, սա փաստացի նշանակում է, որ մեզ կես տարուց սով է սպասվում»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Փոթորիկը ոչնչացրել է այնպիսի գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպիսիք են բրինձը, տարեկանն ու լոբին։ Աղետը վնաս է հասցրել նաև կակաոյի և սուրճի ցանքատարածություններին և մրգատու ծառերին, որոնք ապահովում են արտահանման հիմնական մասնաբաժինը։
ՄԱԿ-ի գնահատականներով՝ բերքի պակասը կհանգեցնի ավելի քան 100 հազար երեխայի սովի։
Հարակից հրապարակումներ`
- «Մեթյու» փոթորիկի զոհ է դառել 30 մարդ
- ՄԱԿ. 119 մլն դոլարի օգնություն է անհրաժեշտ Հաիթիին
- NASA-ն անօդաչու թռչող սարք է բաց թողել «Մեթյու» փոթորիկն ուսումնասիրելու համար
- ԱՄՆ-ում փոթորիկի զոհ է դարձել 340 մարդ