Մանսուրյաններ և Մարտիրոս Սարյան. Լուսանկարի պատմություն
Մանսուրյաններ և Մարտիրոս Սարյան: Միայն այս երկու ազգանունն արդեն շատ բան է ասում, իսկ Մանսուրյանների և Սարյանի ներկայությունը նույն վայրում՝ մշակութային մի ամբողջ տոն է հուշում:
Նախօրեին օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակվեց՝ Մանսուրյանները Վարպետի հետ (Սոնա Մանսուրյան, Մարտիրոս Սարյան, Արաքս, Տիգրան և Մհեր Մանսուրյաններ)։
Դիմեցինք Արաքս Մանսուրյանին՝ խնդրելով ներկայացնել այդ լուսանկարի պատմությունը:
«Այս նկարը հիշում եմ՝ երբ ենք նկարվել, քանի որ քույրս՝ Սոնան, Փարիզից այդ տարի եկել էր մեզ այցելության: 1968 թիվն էր, Մհերը դեռ Հայաստանում էր ապրում, եղբայրս՝ Տիգրանը, կազմակերպեց վարպետի հետ հանդիպումը: Ինքը հաճախ էր լինում իրենց մոտ, քանի որ Վարպետի որդին՝ Ղազարոս Սարյանը, եղբորս ուսուցիչն էր։ Թե ինչի մասին էր խոսում Վարպետը՝ չեմ կարող հիշել. թերևս՝ արվեստն էր նյութը:
Այդ տարի ես կոնսերվատորիայի ուսանող էի, եղբորս հետ էլի եմ եղել եմ իրենց տանը, բայց այս օրն ամենահիշատակելին է, քանի որ բոլորս միասին էինք մեր Մեծ Վարպետի տանը։
Ուրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել, Վարպետի գույների աշխարհը անմոռանալի պատկեր է թողել իմ հիշողության մեջ»,- ասաց Արաքս Մանսուրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան