Դամասկոսում կրակել են հիվանդանոցի, դպրոցի ու էլեկտրակայանի վրա
Մեկ օրվա ընթացքում Դամասկոսում ահաբեկիչները կրակ են բացել դպրոցի, հիվանդանոցի, մարզահրապարակի ու էլեկտրակայանի վրա: Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Ահաբեկիչները կրակել են տարբեր տրամաչափի զենքերից:
Նույն աղբյուրը հաղորդում է, որ Հալեպում սիրիացի զինվորականները ոչնչացրել են 15 ահաբեկիչների:
«Ինժիներներին հաջողվել է բացահայտել թունել, որում ապաստանած են եղել գրոհայիններին: Այն պայթեցվել է, ինչի հետևանքով 15 ահաբեկիչ է սպանվել»,-գրում է լրատվամիջոցը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան