Դի Մարիան ու Տիագո Մոտտան չեն մասնակցի «Նանսիի» հետ խաղին
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Դի Մարիան ու Տիագո Մոտտան թեթև վնասվածքներ ունեն, ինչի պատճառով չեն կարող այսօր խաղալ «Նանսիի» դեմ։ Այդ վնասվածքները, ըստ աղբյուրի, լուրջ չեն, և սպասվում է, որ նրանք պատրաստ կլինեն «Բազելի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում դի Մարիան ՊՍԺ-ի կազմում 11 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ աչքի ընկնելով գոլային 5 փոխանցմամբ։ Մոտտան նույնպես 11 հանդիպման է մասնակցել։
Ավելացնենք, որ «Նանսիի» հետ Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումից առաջ ՊՍԺ-ն 16 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում