Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել
Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաև շտապբուժոգնության բրիգադներն էին, ովքեր մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում ևս մեկ անգամ հետազոտություն անցնել։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նրանցից 11ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես սովորաբար նման դեպքերում՝ այնտեղ արդեն տնօրեն Արա Մինասյանի և փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ կազմ ու պատրաստ էին։ Ներկա էին բոլոր բաժանմունքների վարիչները, նեղ մասնագետները։
Թիմային աշխատանքն արագ և կազմակերպված իրականացնելու նպատակով ընդունված տուժածները տեղավորվել են շտապբուժօգնության հետազոտման սենյակում, որտեղ էլ հենց կատարվել են ռենտգեն և սոնոգրաֆիական հետազոտությունները»,-ասվեծ է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։ Այս պահի դրությամբ բոլորը դուրս են գրվել։ Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի։
Տուժածների տեղափոխումը և բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարության և նախարարի ուշադրության ներքո էր:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի ուղևորները վերադարձան Երևան
- Ավտոբուսները վթարից տուժածներին կտեղափոխեն իրենց բնակավայրեր
- Վթարից տուժած 26 քաղաքացիները և զոհված 2 ուղևորների աճյունները ինքնաթիռով կտեղափոխվեն Երևան
- Առողջապահությունը վթարի հետևանքով տուժածների մասին նոր տվյալներ է հրապարակել
- Նախագահն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը
- Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Մաքսիմ Սոկոլովին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին արագ արձագանքելու համար
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա