Խաբենսկու և Լամբերտի ֆիլմի համար 100 մերկ կին են փնտրում
Եվրոպայում մեկ ամիս առաջ մեկնարկել են ռուսական մեծամասշտաբ պրոյեկտի՝ «Լեգենդ փախուստի մասին» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այս ֆիլմը պատմության դաժան ու արյունալի էջերից մեկի՝ Սոբիբորի մասին: «Life.ru»-ի փոխանցմամբ, պրոդյուսերները խոստանում են, որ ֆիլմը նման չի լինելու մյուսներին:
Ալեքսանդր Պեչերսկու դերը մարմնավորելու է ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին, իսկ ֆրանսիացի դերասան Քրիստոֆեր Լամբերտը՝ համակենտրոնացման ճամբարի հրամանատարի՝ Կարլ Ֆրենցելի դերը:
Ֆիլմի սյուժեն պատրաստված է սովետական բանակի լեյտենանտ Ալեքսանդր Պեչերսկու պատմության հիման վրա, որը պատերազմի ժամանակ գերի է ընկել ու հայտնվել համակենտրոնացման ճամբարում: Երեք շաբաթների տնթացքում լեյտենանտը կարողացել է կազմակերպել եվրոպական տարբեր երկրներից ճամբարում գտնվող պատանդների ազատագրումը:
Լիտվայում նկարահանումների համար, ըստ աղբյուրի, առաջացել է մասովկայի խնդիր, և ֆիլմի նկարահաման կազմակերպիչները սկսել են դերասաններ փնտրել սոցիալական ցանցերում հայտարարույուն տալու միջոցով:
Բանն այն է, որ էպիզոդներից մեկի համար պահանջվել ե 100 կանայք ու փոքր երեխաներ, ովքեր կնկարահանվեն բացարձակ մերկ բաղնիքում, որտեղ հերոսներին կլվանան ու կսափրեն:
Միաժամանակ տարածած հայտարարության մեջ նշվում է հետևյալը՝ «հրեական արտաքինով»: