Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից 8-ը շարունակում են բուժվել Վլադիկավկազի հիվանդանոցներում
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկավկազից տեղեկացրել է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։ Նրանցից 4¬ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ ռուս տղաներ, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը՝ երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։
Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան Վլադիկավկազ հասնելուն պես առաջինն այցելել են Մանկական հանրապետական կլինիկայում բուժվող տղաներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին, բուժման ընթացքին։
Այնուհետև ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանի հետ եղել են Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։
Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիներից 1-¬ը պետք է վիրահատվի, իսկ մյուսը լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է անցնելու։
Վարդան Վարդազարյանը շեշտել է, որ բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։
Նախարարության աշխատակիցները Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարության և հիվանդանոցների մասնագետների հետ քննարկել են մեր հայրենակիցների բուժման ընթացքը, հետագա ռազմավարությունը և առաջիկա տեղափոխման հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Բժշկական կենտրոն են դիմել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ևս 3 քաղաքացի
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել
- Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի ուղևորները վերադարձան Երևան
- Ավտոբուսները վթարից տուժածներին կտեղափոխեն իրենց բնակավայրեր
- Վթարից տուժած 26 քաղաքացիները և զոհված 2 ուղևորների աճյունները ինքնաթիռով կտեղափոխվեն Երևան
- Առողջապահությունը վթարի հետևանքով տուժածների մասին նոր տվյալներ է հրապարակել
- Նախագահն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը
- Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Մաքսիմ Սոկոլովին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին արագ արձագանքելու համար
- Վթարված ավտոբուսը պատկանել է Կարեն Պողոսյանին
- Կազմակերպվել է ՌԴ-ում ավտոբուսի վթարից չտուժած քաղաքացիների վերադարձը Հայաստան
- Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ
- ԱԻՆ-ը հրապարակել է ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժաների անունները
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա