Հալեպի վաղվա օրը վտանգված է. Սարգիս Հացպանյան
90-ականներին Փարիզից Հայաստան տեղափոխված, հրապարակախոս, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը առաջնային չի համարում Հալեպում հայկական գաղութի պահպանությունը և ավելին առաջարկում է որոշում կայացնողներին համակարգել և այնտեղից դուրս բերել բոլոր հայերին:
«Հալեպի վաղվա օրը վտանգված է: Եթե ես պաշտոնյա լինեի, կգնայի Հալեպ ու կհամակարգեի այնտեղից բոլոր հայերի դուրս բերումը և տեղափոխումը Հայաստան»,-այսօր Պատմության ինստիտուտում հալեպահայությանը վերաբերող քննարկման ժամանակ հայտարարեց Հացպանյանը:
Սարգիս Հացպանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մի խումբ հալեպահայեր ու ներկայումս Հալեպում մնացած հայերի կյանքով մտահոգ անձինք, Facebook սոցիալական ցանցում ստեղծել են «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» նախաձեռնությունը: Այն գործում է արդեն մեկ շաբաթ ու հասցրել է մի քանի հալեպահայերի առաջարկել օգնություն: Նրանց միջոցով էր երևանցի մի ընտանիք գտել Հայաստան տեղափոխվել ցանկացող Գալուստեաններին, որոնք արդեն Երևանում բնակարան ունեն ու ապրում են:
Հացպանյանն ասաց, թե արդեն իսկ կան մարդիկ, ովքեր Հայաստանի տարբեր մարզերում սեփական տուն ու հողամասեր են առաջարկում պատերազմի դժոխքից փախչող հայրենակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- IDeA հիմնադրամը հատկացնում է $ 250 000 և մեկնարկում է դրամահավաքը սիրիահայերին աջակցելու համար
- Հալեպի մասին բանաձևի նոր նախագծի քննարկումը սկսվել է ՄԱԿ-ում
- Մենք գաղութը մեռցնելու համար աշխատանք չպետք է տանենք. «Փյունիկ» հիմնադրամի նախագահ
- Սիրիայում գրեթե վեց տարի պատերազմ է` սփյուռքի նախարարությունը ոչ մի ներկայացուցիչ չունի այնտեղ. Հացպանյան
- Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծումից հայ կին է վիրավորել. Արևելք
- Տունը քնած ես, մեկ էլ կտեսնես՝ փլատակների տակ ես. Հալեպահայ կնոջ սարսափը
- ՀԿ ասուլիս սիրիահայերի հարցով՝ պետքարոզի ոճով
- Հալեպում դպրոցը դարձել է հրթիռակոծության թիրախ, զոհվել են երեխաներ. Արևելք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան