Սերեսո. «Ռիբերիին պետք է ներել, նա ծերանում է»
Մադրիդյան «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն պատասխանել է «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին այն արտահայտության համար, որ Գրիզմանը համաշխարհային մակարդակի խաղացող չէ։
Հիշեցնենք, որ Ռիբերին հայտարարել էր, թե իր հայրենակից Անտուան Գրիզմանը դեռ համաշխարհային մակարդակի խաղացող չի դարձել։ Գրիզմանն արդեն պատասխանել է Ռիբերիին՝ նշելով, որ իր հոր ու «Ատլետիկոյի» երկրպագուների համար ինքը վաղուց է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ դարձել։
Ռիբերիի արտահայտությունն անպատասխան չի թողել նաև «Ատլետիկոյի» նախագահը։
«Ռիբերին աստիճանաբար ծերանում է, ուստի պետք է ներենք նրան այդ բառերի համար։ Նա ծերանում է»,- Սերեսոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում