Ծառատունկ` Արցախի Տիգրանակերտի տարածքում
Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցում այսօր ծառատունկ է կազմակերպվել տարբեր երկրներից Արցախ ժամանած երիտասարդների մասնակցությամբ: Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպությունի ՀԿ-ից հայտնում են, որ նախաձեռնությունը յուրահատուկ նշանակություն ունի՝ հատկապես ծառատունկի վայրի ընտրության և մասնակիցների առումով:
«Գրեթե բոլոր մայրցամաքներից Արցախ ժամանած շուրջ 70 երիտասարդներ իրենց անձնական ներդրումն են ունեցել արգելոցի կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներին:
Տիգրանակերտում կազմակերպված ծառատունկը սփյուռքահայ երիտասարդների համար յուրահատուկ հնարավորություն էր ծանոթանալու Արցախի Տիգրանակերտի պատմությանը, հնագիտական նշանակությանը, ինչպես նաև նպաստելու արգելոցի հետագա զարգացմանը:
Ծրագիրը իրականացվել է Դեպի Հայք հիմնադրամի և «Armenian Tree Project» կազմակերպության հետ համագործակցությամբ, ընդգծելով, որ նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու նաև հետագայում:
«Տիգրանակերտ» պետական պատմա մշակութային արգելոցը ստեղծվել է 2008 թվականին, հնագույն հայկական Տիգրանակերտ քաղաքի պեղումների վայրում` հսկայական պատմամշակութային ժառանգության պահպանման նպատակով: Տիգրանակերտը, ունենալով հնագիտական ու պատմա-մշակութային բացառիկ նշանակություն, շրջակա միջավայրի համար վեր է ածվել նաև բնական յուրահատուկ օազիսի, և կանաչապատման աշխատանքները, այդ թվում այսօրվա ծառատունկը, միայն նպաստելու են արգելոցի, որպես Արցախի բացառիկ զբոսաշրջավայրի զարգացմանը»,-ասված է հաղորդագրությունում::
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան