Անջատել են Ասանժի ինտերնետը
WikiLeaks կայքէջը երկուշաբթի առավոտյան հաղորդել է, որ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի, որը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ինտերնետը անջատվել է:
«Ջուլիան Ասանժի ինտերնետը անջատվել է միտումնավոր մեկ այլ պետության կողմից: Մենք ձեռնարկել ենք համապատասխան միջոցառումներ», -«РИА Новости»-ի փոխանցմամբ, ասված է WikiLeaks-ի թվիթերի միկրոբլոգում:
WikiLeaks-ի հիմնադիրը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում գործող Էկվադորի դեսպանատանը: Դեռ այն ժամանակ Ասանժը քաղաքական ապասատան էր հայցել էկվադորյան իշխանություններից՝ մտավախություն ունենալով, որ Շվեդիայի իշխանությունները նրան կհանձնեն ԱՄՆ-ին WikiLeaks-ի գործունեության հետ կապված:
Էկվադորի դեսպանատանն ապասատանելուց հետո այս տարիների ընթացքում, ըստ աղբյուրի, Շվեդիայի դատախազությունը այդպես էլ չի հարցաքննել կասկածյալին:
Շվեդիայի և Էկվադորի իշխանությունների միջև տևած երկար նամակագրական կապի արդյունքում շվեդական դատախազությունը որոշում է կայացրել հարցաքննել Ասանժին: Նրա հարցաքննությունը կկայանա այսօր՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին