Դոնալդ Թրամփը առաջարկել է Քլինթոնին արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգող թեստ հանձնել
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հաջորդ չորեքշաբթի օրը Լաս Վեգասում կայանալիք հեռուստաբանավեճից առաջ պետք է արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգող թեստ հանձնել, քանի որ, նրա պնդմամբ, իր մրցակից՝ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը վերջին բանավեճից առաջ ինչ-որ թմրանյութի ազդեցութան տակ է եղել:
Այս մասին փոխանցում է The Washington Times-ը:
«Այսպես, ինչպես որ մարզիկներին են ստիպում անցնել այդ թեստը, նույն կերպ մենք պետք է անցնենք բանավեճից առաջ: Ես պատրաստ եմ գնալ այդ քայլին»,-Նյու Հեմփշիրում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը՝ հավելելով, որ վերջին բանավեճի ժամանակ նա չհասկացավ, թե ինչ է կատարվում Քլինթոնի հետ, սակայն բանավեճի 90 րոպեների ընթացքում նրա մրցակիցը շատ բորբոքված էր, իսկ վերջում շատ թույլ էր և հազիվ կարողացավ հասնել իր մեքենային:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին