Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ
Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:
Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են. «Հավատարիմ մնալով Կոնվերս Բանկը առաջատար տեխնոլոգիական բանկի վերածելու քաղաքականությանը, ինչպես նաև շարունակելով բանկային ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու ռազմավարությունը՝ Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:
Այդ պորտալի գործարկմամբ Կոնվերս Բանկը հոգ է տանում ոչ միայն իր հաճախորդների մասին. պորտալով վճարումներ կարող են իրականացնել ոչ միայն միայն Կոնվերս Բանկի հաճախորդները, այլև ԱՐՔԱ պրոցեսինգային ընկերության անդամ բանկերի թողարկած ԱՐՔԱ, Վիզա և Մաստերքարտ քարտերի քարտապանները:
Այցելելով Կոնվերս բանկի պաշտոնական կայքը՝ քարտապանները կկարողանան վճարումներ իրականացնել իրենց հարմար պահին և իրենց հարմար վայրից՝ վճարելով կոմունալ, կապի և հեռահաղորդակցության ոլորտի օպետատորների (Ucom, Beeline, Vivacell MTS, Ростелеком) մատուցած ծառայությունների, ավտոմեքենաների կայանման համար, ինչպես նաև մարել կայանման տուգանքները:
Հաճախորդներին առավել հարմարավետ պայմաններ առաջարկելու նպատակով առաջիկա ամիսներին կգործարկվի նաև Կոնվերս Բանկի Մոբայլ Բենքինգ հավելվածը»: