ՀԱՊԿ հայտարարությունը աջակցություն էր հայկական կողմին. Կռիլով
ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունվել է համատեղ հայտարարություն, և կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ հայ լրագրողներին ներկայացրեց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:
«Այս հայտարարությունը, հասկանալի է, որ մեծ մասամբ ուղղված է այն կողմին, որը հենց պատերազմական գործողությունների վերսկսման նախաձեռնողն է: Այնպես որ մենք կարող ենք վստահ ասել, որ սա աջակցություն է Հայաստանի համար», -հավելեց ռուս քաղաքագետը:
Նրա կարծիքով, իրավիճակում նոր բաղադրիչ է այն, որ շփման գծում հետաքննության ժամանակակից համակարգ է ներդրվում, որը թույլ կտա հետաքննել ու հստակեցնել, թե ով է հանդես գալիս հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնող:
«Այդ առումով իրավիճակը կարող է փոխվել, քանի որ դրանից հետո Ադրբեջանը հնարավորություն չի ունենա ասել, որ իր գործողությունները պատասխան են հայկական կողմից ագրեսիվ գործողությունների, եթե իհարկե, հայկական կողմը նման գործողությունների նախաձեռնող չլինի», հայտարարեց Կռիլովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին