Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ներսում կան մի շարք ներքին տարաձայնություններ. քաղաքագետ
«Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն անմիջական վերաբերում է մեր երկրի անվտանգության ապահովման մեխանիզմներին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Մենք ականատես եղանք, որ Երևանում ընդունվեց ՀԱՊԿ գործունեության ռազմավարությունը, որը հինգ տարի շարունակ մշակվում էր և չէր ընդուվում: Այս տեսակետից կարելի է փաստել, որ անցած տարվա ընթացքում, երբ Հայաստանն էր ղեկավարում այդ կառույցում, պաշտոնական Երևանին հաջողվել է ինչ-որ չափով արագացնել այդ գործընթացը և ռազմավարության մեջ ներառել կետեր, որոնք առավելագույնս համապատասխանում են մեր երկրի ռազմաքաղաքական շահերին և հատկապես անվտանգությանը»,-նշեց քաղաքագետը:
Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ համագումարը ցույց տվեց, որ կառույցի ներսում բավական շատ խնդիրներ կան մինչև այսօր և խոսել նրա մասին, որ ՀԱՊԿ-ն այլևս գործուն մեխանիզմներ է ահապովում անվտանգություն ապահովելու համար, ցավոք սրտի բավական վաղ է. «Երևանում ընթացող քննարկումներն էլ ցույց տվեցին, որ դեռևս երկար ժամանակ կա անցնելու: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ կառույցի ներսում կան մի շարք ներքին տարաձայնություններ, տարբեր տարածաշրջաններում գտնվող պետությունները տարբեր խնդիրներ ու նպատակներ են տեսնում մեկ կառույցի շրջանակներում, հաճախ անգամ միմյանց հակասող նպատակներ, որոնք խոչընդոտում են կառույցի էլ ավելի ակտիվ զարգացմանը»:
Նար խոսքով՝ այս ամենի հետ միասին կա նաև Բելառուսի մոտեցումը, որը կարծես թե հանդես է գալու որպես ավելի կոպիտ և ավելի վճռական միջազգային հարցերում խառնվելու քաղաքաքականության օգտին:
Քաղաքագետը չբացառեց, որ նրանց մաքսիմալիզմը կարող է պատճառ դառնալ կառույցի ներսում առկա խնդիրների էլ ավելի զարգանալուն:
«Մենք տեսանք, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ բավականին բարձր գնահատեցին Հայաստանի նախագահությունը: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին՝ հայտարարության մեջ ՀԱՊԿ-ը կարծես թե այն գնահատականները տվեց, որը մշտապես եղել է դաշտում և որոնք, իմ խորին համոզմամբ համապատասխանել են մինչապրիլյան պատերազմի իրավիճակին՝ աջակցություն էին հայտնում Մինսկի խմբի գործունեությանը, նշում, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Հուսահատեցնողն այն է, որ ապրիլից հետո իրավիճակ է փոխվել, բայց գնահատականները մնացել են նույնը»,-մանրամասնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի օրակարգի հանելը նրա կարծիքով երկու պատճառ կարող է ունենալ . «Առաջինը հայկական կողմի ներկայացրած թեկնածուն ինչ-որ առումներով ընկալելի չի եղել ՀԱՊԿ անդամ պետությունների համար, ընդ որում դժվար է ասել, թե ում: Չեմ բացառում, որ թեկնածուների երեք անունների կողքին էլի կարող են լինել թեկնածուներ, որոնք փորձ ունեն համատեղ ծրագրեր իրականացնելու նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե սա է խնդիրը, ապա այստեղ տեխնիկական հարց է, որն իհարկե շատ վատ է, քանի որ երկրորդ անգամ է արդեն հետաձգվում և դա խոսուն փաստ է, որ ՀԱԿՊ-ի ներսում լուրջ խնդիրներ կան՝ անգամ նման հարցեր կարգավորելու մակարդակով:
Երկրորդը կարելի է կապել այն քաղաքականության հետ, որը որդեգրելու է կառույցն ապագայում, այսինքն կառույցին ինչպիսի թեկնածու է պետք՝ ռազմական և ուղղակի դիվանագիտական»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի համար ՀԱՊԿ-ն դադարել է լինել անվտանգության ապահովման կազմակերպություն. Ստեփան Սաֆարյան
- Արա Բադալյան. ՀԱՊԿ-ի առաջ անվտանգ տեղեկատվական միջավայր ձևավորելու խնդիր է դրված
- Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը. ՀՀ նախագահ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծումը հետաձգվեց
- Լավրով. Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում
- Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը
- Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին