Անազատության մեջ պահվող Կարո Եղնուկյանը ներկայացրել է իր խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը, Պաշտպանի հանձնարարությամբ, այսօր այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Կ. Եղնուկյանի հետ, արձանագրել նրա կողմից բարձրացված խնդիրները: Այս մասին հայտնում են Պաշտպանի մամուլի ծառայությունից:
Կ. Եղնուկյանի 2016 թվականի հոկտեմբերի 7-ից հայտարարել է հացադուլ, խցում պահվում է մենակ, ապահովված է ջրով, հանձնուքով ստանում է նաև թորած և հանքային ջուր:
Առանձնազրույցի ընթացքում Կ.Եղնուկյանը ներկայացրել է խնդիրներ՝ կապված իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, իրեն կալանքի տակ պահելու հիմքերի, իր ընտանիքի անդամների հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու և մի շարք այլ հարցերի հետ:
Հուլիսյան դեպքերից հետո կալանավորված Կարող Եղնուկյանին, հիշեցնենք, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 218–րդ հոդվածի հատկանիշներով (պատանդ վերցնելը), որը նախատեսում է 8–15 տարվա ազատազրկում։ Բացի այդ, նա մեղադրվում է նաև ՀՀ ՔՕ 219–րդ հոդվածի հատկանիշներով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), որը նախատեսում է 6–12 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Կարո Եղնուկյանի գործին խառնվել է ԱՄՆ դեսպանատունը
- Կարո Եղնուկյանի մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները. Փաստաբան
- Դուք Կարո Եղնուկյանի եղունգն արժե՞ք. Պարույր Հայրիկյան
- Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն Եղնուկյանի
- Կարո Եղնուկյանին թվացե՞լ է, որ իրեն հետևել են. Ոստիկանության պարզաբանումը