Ռուսաստանից Հայաստան զինատեսակների նոր խմբաքանակ կմատակարարվի. Սերգեյ Մինասյան
Երևանում օրերս տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ժամանակ Երևանի և Մոսկվայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան զինատեսակների նոր խմբաքանակ մատակարարելու վերաբերյալ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հաստատելով այդ մասին շրջանառվող տեղեկությունները:
«Այո, նմանատիպ ինֆորմացիա կա: Բնականաբար այս պահին, քանի որ այդ գործարքը չի իրագործվել, չեմ ասի, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են Հայաստանին տրամադրվելու: Բայց այն հանգամանքը, որ առկա են այդ պայմանավորվածությունները, բավականին կարճ ժամկետում, կարծում եմ, կիրագործվեն», -հավելեց Մինասյանը:
Հարցին, թե Ռուսաստանի՞ց են բերվելու այդ զինատեսակները, Մինասյանը պատասխանեց. «Այնպես, ինչպես նախորդ տարիներին Հայաստանի գլխավոր ռազմատեխնիկակակն գործընկերը կար և մնում է Ռուսաստանը, այնպես էլ այս դեպքում ու կշարունակվի այդ համագործակցությունը տեսանելի ապագայում»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի համար ՀԱՊԿ-ն դադարել է լինել անվտանգության ապահովման կազմակերպություն. Ստեփան Սաֆարյան
- Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը. ՀՀ նախագահ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծումը հետաձգվեց
- Հայաստանի ԶՈՒ նոր սպառազինությունը. «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ», «Ինֆաունա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան