Ս. Բաժբեուկ-Մելիքյանը Շալյապինի անվան վոկալիստների միջազգային մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային երգիչների ծրագրի անդամ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը Ուֆայում /Բաշկորտոստանի Հանրապետություն/ մասնակցել է Ֆ. Շալյապինի անվան վոկալիստների միջազգային առաջին մրցույթին՝ արժանանալով դիպլոմի և Իրկին Գաբիտովի անվան հատուկ մրցանակի: Այս մասին տեղեկացնում են օպերային թատրոնի մամուլի ծառայությունից:
Երիտասարդական օպերային երգիչների ծրագիրը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակը երիտասարդ մեներգիչների բազմակողմանի պատրաստումն ու կատալերագործումն է վոկալ արվեստում:
Տարիների ընթացքում երիասարդ օպերային երգիչները վոկալի և բեմական շարժուձևի մեջ հմտանալուն զուգահեռ սովորելու են օպերային լեզուներ՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն:
Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է տրվում մասնակցելու թատրոնի խաղացանկային և առաջնախաղային ներկայացումներին, ինչպես նաև տարբեր համերգային ծրագրերի, որոնց արդյունքում մասնակիցները ձեռք են բերելու բեմական փորձ:
Այսօր ծրագրին մասնակցում են 10 հիանալի ձայներ: Ծրագիրի ղեկավարն է Լևոն Ջավադյանը: