Ըմբշամարտի 3 մրցաձևերի միացյալ աշխարհի առաջնությունների ժամկետները փոխվել են
Շվեյցարիայի Կորսե Սյուր Վեվե քաղաքում ընթացած ըմբշամարտի միջազագային ֆեդերացիայի գործկոմի նիստում հայտարարվել է, որ մեծահասակների ըմբշամարտի 2018 թ (հոկտեմբերի 22-28, Բուդապեշտ) և 2019 թ. (հոկտեմբերի 7-13, մրցավայրը դեռ հայտնի չէ) 3 մրցաձևերի միացյալ աշխարհի առաջնությունները նախատեսվում է անցկացնել հոկտեմբեր ամսին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունները միացյալ՝ 3 մրցաձևերից (կանանց և տղամարդկանց ազատ և հունահռեմական ոճ) ավանդաբար համատեղ անցկացվում էին օգոստոսի վերջիներին կամ սեպտեմբեր ամսվա սկզբի օրերին (բացառություն է կազմում թերևս էր միայն 2008-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացած առաջնությունը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 11-13-ը):
2018 թ. և 2019 թ. միջազգային օրացուցային պլանների հաստատման ժամանակ կատարվել են որոշ ոչ մեծ շտկումներ ու ճշգրտումներ, որոնք նպատաուղղված են եղել հանդիսականների լսարանի օպտիմալացմանն ու մասնակիցների քանակի ընդլայնմանը: Օրացույցը հարմարեցվել է նաև 4 տարին մեկ անցկացվող այնպիսի խոշոր միջոցառումներին, ինչպիսիք են 2018 թ. ամառային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերը, համագործակցության խաղերն ու 2019 թ. համաամերիկյան խաղերը:
Որպես փոփոխություն կլինի նաև ամենամյա թիմային մրցումների՝ աշխարհի գավաթի խաղարկությունների անցկացման ժամկետների վերաբերյալ: Դրանց անցկացման համար սահմանված ժամկետն աշխարհի առաջնություններից հետո է, օրացուցային տարվա ավարտին մոտ: Կադետների 2018 թ. աշխարհի առաջնությունը պիտի ավելի վաղ անցկացնել, քան նախկինում էր և դա արվում է, որպեսզի տարբեր աշխարհամասերի և տարածաշրջանների ըմբիշների՝ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու հավակնություններն ավելի մեծ լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա