Երեկոյան ՀՀԿ-ում կքննարկեն կառավարության ծրագրի նախագիծը
Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցությունում տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ ՀՀԿ խորհուրդը կքննարկի կառավարության գործունեության ծրագրի նախագիծը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Խորհրդակցությանը ներկա կլինեն ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Սպասվում է կառավարության գործունեության ծրագրի նախագծի քննարկում», -ասաց Թադևոսյանը:
Նրա խոսքով, քննարկման ընթացքում կորոշվի՝ արդյոք հրավիրվելո՞ւ է կառավարության արտահերթ նիստ ծրագրի նախագիծը հաստատելու համար, թե ոչ:
Նշենք, որ մինչև հոկտեմբերի 23-ը կառավարությունը գործունեության ծրագիրը պետք է ներկայացնի խորհրդարան՝ հաստատման:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին