Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա «Բորուսիա»
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ գերմանական ակումբը մտադիր չէ վերադարձնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին տեղեկացնում է «Kicker»-ը:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին դորտմունդյան թիմը վերադարձրել է իր նախկին խաղացողներից մի քանիսին` Կագավային, Շահինին և Գյոտցեին:
«Ցանկացած խելամիտ ֆուտբոլիստ պետք է նախօրոք մտածի, թե տեղափոխվելուց հետո ինչ միջավայրում է հայտնվելու: Երբ երկար տարիներ հանդես ես գալիս մի թիմում, հարմարվում ես, ստանում ես այն ամենն, ինչ հարկավոր է ֆուտբոլիստին, իսկ հետո չգիտես ինչու թողնում ու հեռանում ես, ապա իրավիճակը չափազանց տարօրինակ է թվում:
Մխիթարյանի պարագայում դա ֆուտբոլիստի որոշումն էր: Ռայոլան խելացի է, ունի որոշակի գործելաոճ: Մինոն ճիշտ է գործել: Ամեն դեպքում` Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» բացառվում է»,- ասել է Վացկեն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում դարձել էր 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ ահա Անգլիայում մեկնարկն անհաջող է: Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 2 անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա