Գործող չեմպիոնի հետ խաղից առաջ «Ուրարտուն» մարզվեց Սախալինսկում
Երևանի «Ուրարտուն» շարունակում է նախապատրաստվել Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգա-1-ի 4-րդ տուրի «Սախալինի» հետ հանդիպմանը: Տիգրան Գյոկչյանի սաներն այսօր մարզվել են «Կրիստալ» մարզահամալիրում, որտեղ էլ կայանալու է հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզմանը մասնակցել են Յուժնո-Սախալինսկ մեկնած բոլոր 12 խաղացողները: Հանդիպման կազմակերպիչները հայտնել են, որ 3000 նստատեղ ունեցող մարզահամալիրը լեփ-լեցուն է լինելու հանդիսականներով: «Սախալինը» Սուպերլիգայի նախորդ խաղարկության հաղթողն է և մեծ մասսայականություն է վայելում քաղաքում:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 12:10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա