ԽՄՕՄՄ կանանց թիմը` Հայաստանի չեմպիոն
Ավարտվել է կանանց վոլեյբոլի 2016 թ. Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը: Երեք օր տևած պայքարում առաջնության հաղթող է ճանաչվել Երևանի ԽՄՕՄՄ կանանց թիմը, 2-րդ տեղը գրավել է «Նժդեհ» թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԵՊԼՀ-ն:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, թիմերը պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, գավաթներով և դրամական պարգևներով:
Առաջնության լավագույն հեռանկարային խաղացողներ են ճանաչվել և պարգևատրվել են ԽՄՕՄՄ թիմից Էդիտա Ղևոնդյանը և «Նժդեհ» թիմից Սվետլանա Մարգարյանը: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել ԽՄՕՄՄ թիմի կենտրոնական հարձակվող Վերոնիկա Կոշկարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա