Մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
Հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսման համաձայն, հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը սպասվում է թույլ անձրև: