Լ. Տեր Պետրոսյանի հայտարարությունը կարող է ազդել ներդրողների վրա. Վ.Այվազյան
Հայաստանում դեֆոլտի համար հիմնարար պատճառներ չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոսելով ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 13-ին արած հայտարարության մասին, ըստ որի՝ «մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված դեֆոլտի «բարեհունչ» անվան տակ»:
Ըստ նրա, ճիշտ կլինի հենց առաջին նախագահին հարցնել, թե ինչ հիմնավորումներից ելնելով է հայտարարում, որ դեֆոլտ է սպասվում, որովհետև ՀՆԱ-արտաքին պարտքն ուղղակիորեն դեֆոլտի հետ անմիջական կապ չունի:
Վ. Այվազյանի խոսքով՝ Հայաստանը երբեք անվճարունակ չի եղել: ՀՀԿ-ական պատգամավորը համաձայն է, որ արտաքին պարտքի բեռը բարձր է, անհրաժեշտ են քայլեր ավելի դինամիկ զարգացում ապահովելու համար:
«Այստեղ կա քաղաքական հայտարարություն»,- ընդգծեց նա՝ միաժամանակ հավելելով, որ ՀԱՊԿ գագաթաժողովից առաջ նման հայտարարություն անելու համար պետք է ունենալ հիմնարար պատճառներ:
«Եթե Տեր-Պետրոսյանը ներկայացնի փաստեր, որ Հայաստանը չի կարող իր վարկային պարտավորություններից որևէ մեկը կատարել, վաղը, մյուս օրը չի կարող ներքին պարտավորվածությունները աշխատավարձերի, թոշակների վճարում, կատարել, անվճարունակ է, նոր դեֆոլտի գործընթաց կլինի: Բայց դեֆոլտի հոտ չի գալիս»,- ասաց պատգամավորը:
Վ. Այվազյանի խոսքով՝ նման հայտարարությունը կարող է ազդել ներդրողների վրա. «Եթե երկրի լուրջ դեմքերը, իսկ ես հիմնադիր նախագահին լուրջ անձնավորություն եմ համարում, եթե անգամ պատգամավորն է հայտարարում, որ կարող է այսպիսի բան լինի, ազդում է, այսինքն ասում են՝ տեսեք, այս երկրում դեֆոլտի հոտ է գալիս»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ի արձագանքը Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը
- Տնտեսագետները՝ Տեր-Պետրոսյանի ահազանգի մասին
- Լևոն Տեր-Պետրոսյանը ահազանգ է հնչեցրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին