Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է
«Աղքատության վերացման համար պայքարը մեր ժամանակի բարոյական մարտահրավերներից մեկն է և չի կարող լինել առանձին անձանց նպատակը, այն պետք է լինի շատերի կոչումը: Աղքատության վերացման համար պայքարի այս միջազգային օրը ես կոչ եմ անում բոլորին միանալ այդ պայքարին: Միասին մենք կարող ենք իսկական առաջընթացի հասնել աղքատության վերացման գործում»,- ասված է 2006-ի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա կապակցությամբ:
Calend.ru-ն գրում է, որ օրվա պատմությունը (International Day for the Eradication of Poverty)
կապված է 1987-ի հոկտեմբերի 17-ի հետ, երբ ավելի քան 100 000 մարդ է հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որպեսզի օրը նվիրվի ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի զոհերի հիշատակին:
1992-ի դեկտեմբերի 22-ին ընդունած իր բանաձևով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը հռչակեց Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր: Օրվա նպատակն է աղքատության վերացման դեմ պայքարի իրազեկությունը բարձրացնել բոլոր երկրներում:
Հարակից հրապարակումներ`
- «Ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելը առանցքային նշանակություն ունի աղետների նվազեցման հարցում»
- Հայաստանում աղքատությունը 2 տոկոսով նվազել է. Նախարար