Լիտվական դատարանը ցանկանում է հարցաքննել Գորբաչովին՝ 1991 թ. Վիլնյուսում տեղի ունեցած դեպքերի գործով
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին հրավիրել են դատարան՝ 1991 թ. հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած դեպքերի գործով որպես վկա: Այդ ժամանակ խորհրդային բանակը գրոհել էր Վիլնյուսի հեռուստաաշտարակը և Հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի շենքը:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ Գորբաչովին որպես վկա ներգրավելու գաղափարի հեղինակն այդ ժամանակ զոհվածներից մեկի որդին է: Նա կարծում է, որ Գորբաչովը հնարավոր է իմացել է, որ զինվորականները պատրաստվոմ են գնալ և գրավել հեռուստաաշտարակը, որը պաշտպանում էին ցուցարարները, և կրակ են բացել ամբոխի վրա:
Վիլնյուսում հեռուստաաշտարկի գրոհի արդյունքում զոհվել էր 14 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժել էին: Սրա հետ կապված հարուցվել էր քրեական գործ, որը 2010 թվականին վերաորակավորվել էր՝ ռազմական հանցագործության:
Լիտվայի իշխանությունները նախկինում փորձել են այս գործով հարցաքննել ԽՍՀՄ նախկին նախագահին, սակայն ռուսական կողմն ամեն անգամ հրաժարվել է: Այս տարվա հունվարին Լիտվայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ոուսական կողմը հրաժարվել է լիտվական դատախազների խնդրանքով հարցաքննել Միխայիլ Գորբաչովին: