Վլադիմիր Պուտին. Խոսել ենք Ղարաբաղի մասին
ԼՂ հիմնախնդիրը քննարկվել է օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում: ՌԴ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ`Գոայում ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք, իհարկե, խոսել ենք և Ղարաբաղի մասին, խոսել ենք այլ երկրների` նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև ծագած որոշակի լարվածության մասին: Եվ, ահա թե ինչ եմ ես մտածում այս հարցով, ես գործընկերներին նույնպես դա ասել եմ: Հասկանում եք, նույն ՆԱՏՕ-ում կազմակերպության անդամ երկրների միջև նույնպես ծագում են հարցեր, օրինակ`Թուրքիայի և Հունաստանի միջև` Կիպրոսի խնդրով: Ի՞նչ գաղտնի բան կա այստեղ: Շատ լավ հայտնի է, տարիներով, եթե ոչ տասնամյակներով, ընթանում են նման խնդիրները, սակայն մի՞ թե ՆԱՏՕ-ն պատերազմում է մի կամ մյուս երկրի հետ: Իսկ մեզ համար նույնիսկ կարևոր չէ` ընդգրկված է արդյոք այս կամ այն երկիրը` Նախկին ԽՍՀՄ հանրապետությունը, ՀԱՊԿ կազմում է, թե ոչ: Մեզ համար կարևոր է, որ մենք այս երկրների հետ ունենք յուրահատուկ, պատմականորոն ձևավորված հարաբերություններ, և դրանք շատ ավելի մոտ և խորն են, քան թե ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքների դիմակայման համար: Իհարկե, մենք ինչ-որ կերպ պետք է արձագանքենք այն բանին, ինչ տեղի է ունենում մեր կողքին, սակայն պետք է ձգտենք, որպեսզի բոլոր խնդիրները, որոնք հասել են մեզ անցյալից, լուծվեն խաղաղ ճանապարհով` փոխզիջումների հիման վրա: Հենց փոխզիջումներն են, որոնց պատրաստ են գնալ և՛ այս, և՛ մյուս կողմը: Այդ համատեքստում մենք քննարկել ենք և Ղարաբաղյան և այլ խնդիրները»,- հավելել է ՌԴ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ներսում կան մի շարք ներքին տարաձայնություններ. քաղաքագետ
- ՀԱՊԿ հայտարարությունը աջակցություն էր հայկական կողմին. Կռիլով
- ՀԱՊԿ հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Ինչ են հուշում գերտերություններն Ադրբեջանին և ինչ սպասել Ալիևից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան