Ավստրալիական Սթոունհենջն ավելի հին է, քան բրիտանականը
Երկրաբանները որոշել են Սթոունհենջի ավստրալիական նմանօրինակի տարիքը. այն շուրջ 10 հազար տարեկան է՝ ավելի քան երկու անգամ հին, քան բրիտանականը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Guardian-ին:
Հուշարձանի անմիջական հարևանությամբ հայտնաբերվել են հնագույն մարդկանց կայանատեղիներ: Այդ տարածքներում մարդկանց գյուղատնտեսական գործունեությունը սկսվել է շուրջ 12 հազար տարի առաջ: Հավանական է, ըստ փորձագետների, ավստրալիական հուշարձանն աշխարհում ամենահին պահպանված քարե աստղադիտարանն է: Դրա երկրաչափությունը թույլ է տալիս որոշել գիշերահավասարի ժամկետները: Ավստրալիական հուշարձանն իրենից ներկայացնում է մի քանի բազալտե սյուն, որոնք շրջան են կազմում: Քարերի բարձրությունը հասնում է մեկ մետրի: Հուշարձանը Մելբուրնից 45 կիլոմետր հեռավորության վրա է:
Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնից շուրջ 130 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Սթոունհենջը կառուցվել է 4-5 հազար տարի առաջ: Առավել ծանր քարերը ունեն 30-40 տոննա քաշ: Հուշարձանի վերջնական նշանակությունը դեռևս չի հստակեցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում