Ընտրողների ցուցակները կհրապարակվեն սկանավորվելուց հետո 24 ժամվա ընթացքում. Դավիթ Հարությունյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով վերականգնվում է ընտրական ցուցակներում ընտրողների կողմից ստորագրելու պարտականությունը, և ստորագրած ցուցակները կհրապարակվեն,- ԱԺ-ում օրենսգրքում կատարված փոփոխությունները ներկայացնելով հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա ներկայացմամբ, ստորագրված ընտրացուցակները փաթեթավորվելու են, ներկայացվելու են տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնք էլ քվեարկության հաջորդ օրը, ժամը 12:00-ից սկսելու են սկանավորման գործընթացը:
Սկանավորելուց հետո 24 ժամվա ընթացքում, ըստ առաջարկվող փոփոխության, ընտրողների ցուցակները պետք է հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի առանձին բաժնում, ընդ որում դրանք, ըստ Հարությունյանի, պետք է պարունակեն ընտրական հանձնաժողովի ընտրատարածքի համարը:
«Կանխելով սպասվող հարցերը, ուզում եմ միանգամից ասել՝ այո, սա Վենետիկի հանձնաժողովի սահմանած սկզբունքներից շեղում է, սակայն մենք, երկար քննարկելուց հետո հանգեցինք այն եզրակացության, որ այս փուլում, հատկապես որ նախագրանցման գործընթացի հետ կապված առաջացել էին անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտներ, վստահությունը շատ ավելի կարևոր է ընտրական գործընթացի նկատմամբ և այս մեխանիզմի ներդրումը և այդ սկզբունքի խախտումը պակաս կարևոր է, ուստիև գնացինք այս ճանապարհով», -հայտարարեց Հարությունյանը:
Ներկայացվող փոփոխություններով կառավարությունը առաջարկում է նաև տեսանկարահանել ու ուղիղ հեռարձակել քվեարկության ընթացքն ու արդյունքների ամփոփումը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան