ԸՕ կոշտ գործիքների պատճառով զանգվածային դիմում-բողոքներ չեն ակնկալվում. Հարությունյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ զանգվածային դիմում-բողոքներ չի ակնկալում:
Եվ դա, ըստ զեկուցողի, ունի պատճառ. «Սուտ հայտարարություններ, կեղծ դիմումներ ներկայացնելու դեմ Ընտրական օրենսգրքով կոշտ գործիքներ մտցված են»:
Նկատենք, որ խորհրդարանում քննարկվող ԸՕ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում են հակակշռող մեխանիզմներ՝ քրեական պատասխանատվություն սուտ հայտարարություն տալու համար կամ կեղծ ստորագրությունով հայտարարություն տալու համար:
Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովներին, ապա ըստ Հարությունյանի, «կոշտ գործիքներ» այս դեպքում ևս առաջարկվում են և դրանք տեխնիկական սարքավորումներն են:
«Տեխնիկական սարքավորումները, քվեարկության կտրոնը և ինքնասոսնձվող դրոշմանիշը կոշտ գործիքներ են: Այս կոշտ գործիքները բավարար են, որ մենք իրականում պրակտիկորեն չակնկալենք որևէ խախտում այս ոլորտում», -հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Այդուհանդերձ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը չհանաձայնեց Հարությունյանի հետ և հայտարարեց, որ ընտրական պրոցեսի ժամանակ ակնկալում է «զանգվածային դիմում-բողոքներ»:
«Այնպես որ ապրենք, տեսնենք, թե դեպքերը ոնց կզարգանան», -հավելեց Մելքումյանը:
«Առաջարկում եմ միասին գրավոր ֆիքսենք մեր ապագա կանխատեսումները և ընտրություններից անմիջապես հետո մեկնումեկս կհայտարարի իր պարտության մասին, որ ինքը սխալ էր կանխատեսում», -պատգամավորին արձագանքեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պատրաստ է համաֆինանսավորման և կպահի իր խոստումը. Դավիթ Հարությունյան
- Ընտրողների ցուցակները կհրապարակվեն սկանավորվելուց հետո 24 ժամվա ընթացքում. Դավիթ Հարությունյան
- «4+4+4»-ի պտուղները. Ընտրական օրենսգրքի նոր ու գլխավոր փոփոխությունը կքննարկվի ԱԺ արտահերթում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան