Հարտն ամռանը հաստատ կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»
Դարպասապահ Ջո Հարտը վերջնականապես որոշել է ամռանը հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ 29-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Տորինոյում»։ Նա վստահ է, որ չի խաղա «Մանչեսթեր Սիթիում», քանի դեռ այդ թիմի գլխավոր մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է։ Ջո Հարտը դեռ չգիտի, թե որտեղ կշարունակի իր կարիերան։
Ավելացնենք, որ Հարտն ընթացիկ մրցաշրջանում թուրինյան թիմի կազմում անցկացրել է 5 խաղ և բաց թողել 4 գնդակ։ Նա նաև 3 հանդիպում է անցկացրել Անգլիայի ազգային թիմի կազմում, որոնցում իր դարպասն անառիկ է պահել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում