Ֆրանսիան օգտագործում է Թուրքիայի ակտիվությունը սահմանափակող բոլոր գործոնները. Հրանտ-Մելիք Շահնազարյան
«Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը սպասելի էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ սա շարունակական գործընթաց էր և հասկանալի է, որ այստեղ իր ազդեցությունն է ունեցել թե մեր դիվանագիտական աշխատանքը, թե Ֆրանսիայում բնակվող մեր սփյուռքի աշխատանքը:
«Այստեղ իր ազդեցությունն է ունեցել նաև Ֆրանսիայի շահերը տարածաշրջանում: Պաշտոնական Փարիզը լավ հասկանում է, որ ցեղասպանությունն այն գործոնն է, որը թույլ է տալիս սահմանափակել Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում կամ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև թույլ է տալիս արգելքներ դնել Թուրքիայի հնարավոր անդամակցությանը Եվրոպական միությանը»,-ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Ֆրանսիան չի ցանկանում Եվրապայի արևելքում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իրեն ուժեղ մրցակից տեսնել, դրա համար այն գործոնները, որոնք սահմանափակում են Թուրքիայի ակտիվությունը, օգտագործում է:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը
- Փարիզի քաղաքապետ. Հայոց ցեղասպանությունը ճանաչածների բանակը պետք է համալրվի
- Նալբանդյան. Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը