Մաֆիան Մաքսի Լոպեսին առաջարկել է կոտրել Մաուրո Իկարդիի ոտքերը
Իտալացի լրագրող Կառլոս Մոնտին «Radio 10»-I «Bien Arriba» հաղորդման եթերում պատմել է, որ Մաքսի Լոպեսը, երբ խաղում էր «Կատանիայի» կազմում, երկու անգամ առաջարկ է ստացել մաֆիայից, որի ներկայացուցիչները պատրաստ էին ջարդել Իկարդիի ոտքերը։ Լոպեսը մերժել է առաջարկը, սակայն մաֆիայի անդամները նրան թողել են իրենց կազնակերպության ղեկավարի հեռախոսահամարը այն դեպքի համար, եթե նա մտափոխվի։
Մաքսի Լոպեսն ու Մաուրո Իկարդին մտերիմ ընկերներ էին, քանի դեռ Լոպեսի կինը՝ Վանդա Նարան, չէր դավաճանել նրան Իկարդիի հետ։ Իսկ Նարան ու Իկարդին ամուսնացել են 2014 թ.։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում