Մեդիսոն Կիսն ամփոփիչ մրցաշարի վերջին մասնակիցն է
Ամերիկուհի Մեդիսոն Կիսը Սինգապուրում հոկտեմբերի 23-30-ը կայանալիք թենիսի ամփոփիչ մրցաշարի վերջին մասնակիցն է։ Նրա համար դա նման առաջին մրցաշարն է իր կարիերայում։ Ավելի վաղ Սինգապուրի ուղեգիր են վաստակել գերմանուհի Անգելիկ Կերբերը, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, լեհուհի Ագնեշկա Ռադվանսկան, ռումինացի Սիմոնա Հալեպը, չեխուհի Կարոլինա Պլիշկովան, իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան և սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան։ Ցիբուլկովայի ու Պլիշկովայի համար նույնպես սա կարիերայում առաջին ամփոփիչ մրցաշարն է։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում