«Յուվենթուսի» երկրպագուները հարգել են Բուֆոնին
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը շարունակում է Սուպերմեն մնալ թիմի երկրպագուների համար։ Վերջին խաղում «Յուվենթուսը» 2։1 հաշվով առավելության է հասել «Ուդինեզեի» նկատմամբ և այժմ 5 միավորով է գերազանցում 2-րդ տեղում ընթացող «Ռոմային»։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Իտալիայի առաջնության 8 խաղից հետո «Ծեր սինյորան» բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշն ունի։ Թուրինցիներն ընդամենը 5 գնդակ են բաց թողել, ինչը զարմանալի չէ, քանի որ նրանց դարպասը պաշտպանում է Ջանլուիջի Բուֆոնը։
38-ամյա դարպասապահը շարունակում է մնալ Իտալիայի հավաքականի թիվ 1 համարը, իսկ շատերը նրան համարում են ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը։
«Ուդինեզեի» հետ խաղում «Յուվենթուսի» երկրպագուները որոշել են յուրահատուկ բաների միջոցով հարգել իրենց ավագին։ Բուֆոնի դարպասի հետևում բարձրացվել է հսկայական բաներ՝ այսպիսի գրությամբ. «Նույնիսկ Սուպերմենը երբեմն ուղղակի Կլարկ Կենտ է, սակայն Ջիջին միշտ մնում է մեր Սուպերմենը»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում