Պաշտպանության նախարարության մատակարարները գերշահույթ են ստանում. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր պատգամավոր Նիկո Փաշինյանն անդրադարձավ վարդենիսցիների բողոքին՝ կապված կարիտոֆիլի գների հետ:
Պատգամավորը հիշեցրեց, որ անցած հինգշաբթի Վարդենիսի բնակիչները փակել էին Վարդենիս-Երևան ավտոմայրուղին՝ պնդելով, որ պաշտպանության նախարարության մատակարարները գերշահույթներ են ստանում, մինչդեռ կարտոֆիլն իրենցից ձեռք են բերում ցածր գնով՝ 40-45 դրամով:
«Այսօր առավոտյան ճշտեցի, որ իրոք, ՊՆ կարտոֆիլը հանձնվում է 1 կգ-ը 80-104 դրամով: Կարծում եմ, որ այստեղ լուրջ խնդիր կա և ԱԺ նախագահությունը պետք է խորհրդակցությունների շարք սկսի ՊՆ-ի հետ, քանի որ գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան