Պրանդելլի. «Վալենսիայի» հետ Չեմպիոնների լիգայում հայտնվելու մասին հիմա չեմ մտածում»
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին կիսվել է Խիխոնի «Սպորտինգի» հետ Պրիմերայի 8-րդ տուրի խաղից իր տպավորություններով։ Հիշեցնենք, որ «Վալենսիան» այդ հանդիպումն իր օգտին է գրանցել 2։1 հաշվով։ Դա իտալացու առաջին խաղն էր նոր պաշտոնում։
«Սպորտինգի» հետ խաղը բարդ էր ու ինտենսիվ։ Առաջին խաղակեսում մրցակցի կիսադաշտում գնդակի խլումը լավ չէր ստացվում, սակայն երկրորդ խաղակեսում այդ առումով ավելացրեցինք՝ կատարելով որոշ վերադասավորումներ։ Ուրախ եմ հաղթանակի համար, սակայն պետք է շարունակենք ջանասիրաբար աշխատել։ Այս 3 միավորը հետագա աշխատանքի համար կավելացնի մեր հոգևոր ուժերը։
Արդյոք կարո՞ղ ենք հայտնվել Չեմպիոնների լիգայի գոտում։ Նախ ես ուզում եմ թիմին անհատականություն, ճանաչելիություն ու խաղաոճ ներարկել։ Դրանից հետո կմտածենք ապագայի մասին»,- Պրանդելլիի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում