Հայաստանի համար ՀԱՊԿ-ն դադարել է լինել անվտանգության ապահովման կազմակերպություն. Ստեփան Սաֆարյան
Ապրիլյան պատերազմը լուրջ փորձություն էր ՀԱՊԿ-ի համար, ինչը ցույց տվեց, որ հավաքական պայմանագիր չկա, անվտանգություն չկա: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայջտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Նա հիշեցրեց ապրիլի 2-ին Բելառուսի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման մասին, ինչի պատճառով Հայաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա ներկայացրեց բելառուսական կողմին, և ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվեց ՀՀ ԱԳՆ:
Նաև հիշեցրեց ՀԱՊԿ անդամ երկրներ Ղազախստանի ու դարձյալ Բելառուսի դիրքորոշումը Հայաստանի՝ ԵվրԱզԵս-ին անդամակցելու հարցում, երբ նիստի ժամանակ Ղազախստանի նախագահը ընթերցել էր Ադրբեջանի նախագահի նամակը ու ընդդիմացել Հայաստանի անդամակցությանը:
«Այս ամենից ես գալիս եմ այն մտքին, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ն դադարել է լինել անվտանգության ապահովման կազմակերպություն, և այդ կազմակերպության երևանյան գագաթաժողովը հերթական անգամ ցույց տվեց, որ ծայրահեղ դեպքում, բացի Ռուսաստանից, ոչ մեկ իր շահերը չի ծառայեցնի անվտանգության նպատակով», -հավելեց Սաֆարյանը:
Եվ բացի այդ, ղարաբաղյան հակամարտության մասին ՀԱՊԿ գագաթնաժողովի հայտարարությունը, ըստ Սաֆարյանի, ցույց է տվել, որ դա «ավելի վատն է, քան ԵԱՀՄ Մինսկի խումբը կամ այլ կազմակերպությունը, որը կարող է Հայաստանի անվտանգության երաշխավոր հանդես գալ»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բադալյան. ՀԱՊԿ-ի առաջ անվտանգ տեղեկատվական միջավայր ձևավորելու խնդիր է դրված
- Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը. ՀՀ նախագահ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծումը հետաձգվեց
- Լավրով. Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում
- Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը
- Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան