Ցիբուլկովա. «Սինգապուրն իմ նպատակը չէր»
Աշխարհի 8-րդ ռակետ Դոմինիկա Ցիբուլկովան մեկնաբանել է իր ելքը 2016 թ. ամփոփիչ մրցաշարում։ Հիշեցնենք, որ սլովակ Ցիբուլկովան ավստրիական Լինցում կայացած մրցաշարի եզրափակչում հաղթել է Դոմինիկա Գոլուբիչին, որով ապահովել է իր տեղն ամփոփիչ մրցաշարում, որը կկայանա Սինգապուրում։
«Ինձ համար նման նվաճումը շատ մեծ նշանակություն ունի։ Սինգապուրում խաղալն իմ նպատակը չէր, սակայն այս տարի ես շատ լավ ու կայուն խաղ եմ ցուցադրել։ Հասկացել էի, որ հնարավորություն ունեմ։
Ինձ համար մեծ մարտահրավեր էր Լինց ժամանել այն բանի գիտակցումով, որ միայն հաղթանակը կամ գոնե ելքը եզրափակիչ կթույլատրի ամփոփիչ մրցաշարի ուղեգիր նվաճել։ Ճնշման տակ էի, սակայն հաղթահարեցի այն»,- Ցիբուլկովայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում