Ֆրանկ դե Բուր. «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Իկարդիի գլխում»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը «Կալյարիի» հետ «A» սերիայի 8-րդ տուրի հանդիպումից հետո նշել է, որ զարմացել է, թե ինչպես Իկարդին առաջին խաղակեսում չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը։ Հոլանդացի մասնագետի խոսքերով՝ արգենտինացին սովորաբար նման պահերը հանգիստ իրացնում է։
«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Իկարդիի գլխում, սակայն նա սովորաբար շատ հանգիստ է նման պահերին,- ասել է դե Բուրը։- Վաղը մենք կքննարկենք միջադեպը երկրպագուների հետ։ Բոլորս միասին աշխատում ենք հանուն ակումբի։ Կարծում եմ՝ երկրպագուները պետք է իմանան այդ մասին»։
«Ինտերի» 40 երկրպագուներ հարձակվել են Մաուրո Իկարդիի վրա, երբ նա մոտեցել է իր տանը։ Խուլիգաները փախել են, հենց հայտնվել է զինված պահապանը։
Իկարդիի տան դիմաց փակցված է եղել մի պլակատ՝ այսպիսի գրությամբ. «Մենք այստեղ ենք։ Երբ քո ընկերները գան Արգենտինայից, դու մեզ կզգուշացնե՞ս, թե քեզ վախկոտի պես կպահես»։
Անցած շաբաթ լույս է տեսել Իկարդիի ինքնակենսագրական գիրքը։ Երկրպագուների զայրույթն է առաջացրել 2015 թ. փետրվարին Իկարդիի հետ բախման մասին հիշողությունը։ Մաուրոն խոստովանել է, որ ակումբի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստացել է Արգենտինայից հրավիրել 100 հանցագործի, որպեսզի նրանք հաշվեհարդար տեսնեն «Ինտերի» երկրպագուների հետ։
Կիրակի երկրպագուները հայտարարություն են տարածել՝ «Ինտերին» կոչ անելով Իկարդիին զրկել ավագի թևկապից։ Ակումբն այսօր կքննարկի այդ հարցը։
Ավելացնենք նաև, որ Իկարդին «Instagram»-ում կատարած գրառման միջոցով ներողություն է խնդրել երկրպագուներից։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում