Հոլանդացի գիտնականներ. արհեստական խոտածածկով խաղադաշտերը քաղցկեղածին են
Հոլանդիայում մտադիր են ամբողջովին հրաժարվել արհեստական խոտածածկով խաղադաշտերից, քանի որ դրանք ուռուցքածին բաղադրիչներ են պարունակում: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:
Աղբյուրը նշում է, որ Ամստերդամի «Այաքսի» ակադեմիայի ֆուտբոլիստների ծնողներին տեղեկացվել է, որ իրենց երեխաներն այլևս հանդես չեն գա արհեստական խոտածածկով խաղադաշտերում, քանի որ դրանք չեն գործածությունից դուրս են գալու:
Հոլանդացի գիտնականները բացատրել են, որ գլխավոր վտանգը ներկայացնում է ռետինե միջուկը, որը պատրաստվում է վերամշակված անվադողերից: Դրանցում առկա թունավոր նյութերը կարող են քաղցկեղ առաջացնել:
Հավելենք, որ Հոլանդիայում արհեստական խոտածածկով խաղադաշտերում իրենց տնային հանդիպումներն են անցկացնում Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 6 թիմեր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում