«1 բացիկ = 1 բնակարան» ծրագրի շնորհիվ Գյումրիում ևս մեկ անապահով ընտանիք բնակարան կունենա
Շիրակի թեմի «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցու «Բարեգործական ջոկատի» թիմ «1 բացիկ = 1 բնակարան» ծրագրի շրջանակում արդեն 3 ընտանիք ապահվվել է բնակարանով: Այս տարի անապահով, բազմազավակ, տնակում ապրող ևս մեկ ընտանիք կունենա իր բնակարանը: Այսօր տրվելու է «1 բացիկ = 1 բնակարան 4» ծրագրի մեկնարկը: Panorama.am-ի հետ զրույցում ծրագրի պատասխանու Արման Գևորգյանն ասաց, որ իրենք ունեն նման ընտանիքների ցուցակը, նրանց միջից պետք է ընտրեն: Ըստ նրա, այդ ընտանիքներից ոչ մեկը բնակարանով ապահովման պետական որևէ ծրագրի շահառու չէ:
Ծրագրի պատասխանատուն տեղեկացրեց, որ այս տարի տպագրել են 8000 բացիկ: Մեկ բացիկի գինն է 400 դրամ:
«Նախորդ տարիների համեմատ այս տարի քիչ ենք տպագրել, քանի որ բացիկներն ավելանում էին»,- հավելեց Ա. Գևորգյանը:
Առաջին տարում տպագրվել էր 15 հազար բացիկ, հավաքվել էր 12 հազար ամերիկյան դոլար: Երկրորդ տարում տպագրվել է8 13 հազար բացիկ, հավաքված գումարն էլ կազմեց 11 հազար դոլար: 2015-ին տպագրվել էր 10 հազար բացիկ:
Ա.Գևորգյանը տեղեկացրեց, որ բացիկները տեղաբաշխվելու են Հայաստանով մեկ՝ տրվելու են Հայ Առաքելական եկեղեցու թեմերին, աշխատում են բուհերի ուսանողական խորհուրդների հետ:
«1 բացիկ = 1 բնակարան 4» ծրագրի վերջնաժամկետ նախանշված չէ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան