Նոյեմբերին Հայաստանում կանցկացվի լեռնահեծանվային սպորտի միջազգային առաջնություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել լեռնահեծանվային սպորտի Հայաստանի առաջնությանը, որը տեղի է ունեցել Աղվերանում:
Առաջնությանը մասնակցել են 30-ից ավելի հեծանվորդներ՝ երեք տարիքային խմբերում: Մասնակիցներն ուժերն են չափել 10 կմ շրջաձև քրոս քանթրի մրցաձևում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Պատանիների պայքարում առաջին տեղն է գրավել Հովհաննես Երանոսյանը, երիտասարդների պայքարում՝ Ամու Ասուբովը, իսկ մեծահասակների պայքարում՝ Ռոբերտ Խաչատրյանը, որոնց պարգևատրել է Հրաչյա Ռոստոմյանը:
Նախարարը նշել է, որ լեռնահեծանվային սպորտի ֆեդերացիան ներկայացրել է գործունեության ծրագիր: Ուսումնասիրվել է ներկայացված հայտը, և գույքային ծրագրով ֆեդերացիային կհատկացվեն հեծանիվներ:
Հայաստանի լեռնահեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Մարտին Շարբաթյանը գոհացուցիչ է գնահատել առաջնության արդյունքները և նշել, որ ծրագրում են հաջորդ ամիս մեր երկրում կազմակերպել լեռնահեծանվային սպորտի միջազգային առաջնություն: