Ամերիկացի շախմատիստուհին կանանց իրավունքների ոտնահարման պատճառով պատրաստ է հրաժարվել աշխարհի առաջնությունից
Ծագումով վրացի, ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստուհի Նազի Պաիկիձե-Բարնսը պատրաստ է հրաժարվել 2017 թ. փետրվարին Թեհրանում կայանալիք շախմատի աշխարհի կանանց առաջնությանը մասնակցելուց` Իրանում կանանց իրավունքների ոտնահարման պատճառով: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Առաջնության անցկացման վայր ընտրելով Թեհրանը` ՖԻԴԵ-ն մասնակիցների համար հավելյալ օրենք էր մտցրել, կապված երկրում իսլամական բարքերի հետ, ըստ որի մրցաշարի ժամանակ շախմատիստուհիները պետք է գլխաշորով հանդես գային: Այս պահանջը մասնակից շատ երկրների ներկայացուցիչների մոտ զարմանք է առաջացրել, սակայն նրանցից միայն Պաիկաձեն է հայտարարել, որ պատրաստ է բոյկոտել առաջնությունը: Նա նշել է, որ չի ենթարկվի այդ օրենքին և պատրաստ է բաց թողնել հույժ կարևոր այս ստուգատեսը:
«Եթե մրցավայրը չփոխվի, ես չեմ մասնակցի առաջնությանը: Շատ եմ տխրել, քանի որ վաստակել եմ ԱՄՆ-ն ներկայացնելու պատիվը, և չեմ ցանկանում այն կորցնել կրոնական, սեռական կամ քաղաքական խնդիրների պատճառով»,- նշել է շախմատիստուհին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում