Ֆաբրեգասի ընտանիքում 3-րդ երեխան կծնվի
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտան Սեսկ Ֆաբրեգասի կինը` Դանիելա Սեմանը, սպասում է 3-րդ երեխային: Այս մասին տեղեկացնում է «Sport Arena»-ն:
Զույգը դաստիարակում է 2 աղջիկներին` Լիային և Կապրիին, որոնք ծնվել են համապատասխանաբար 2014 թ. ապրիլին և 2015 թ. հուլիսին: Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի 3-րդ երեխան տղա է:
«Մենք սպասում ենք ևս մեկ երեխայի: Այս անգամ տղա է: Անհնար է լինել այսքան երջանիկ, ինչպես հիմա եմ: Հուսով եմ, բոլորն են իրենց այսքան լավ զգում, ինչպես ես»,- հայտարարել է Ֆաբրեգասը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում