Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի
Հոկտեմբերի 25-ին և 26-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ Բելառուսում մրցելով այդ երկրի ազգային հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 17-ից 22-ը կանցկացնի մարզումներ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ
Հարություն Հարությունյան, «Չարբախ»
Դավիթ Չավես, «Լեո»
Էռնեստ Ակոպով. ՎՏԲ Բանկ, Վրաստան (բիզնես լիգա)
Սարգիս Էսկիճեան, «Շուվայֆաթ», Լիբանան
Ֆուտբոլիստներ
Սարո Գալստյան, «Լեո»
Գոռ Սարգսյան, «Լեո»
Սարո Մարդանյան, «Լեո»
Հենրիկ Գրիգորյան, «Լեո»
Սարգիս Նասիբյան, «Լեո»
Վարդան Ղուկասյան, «Լեո»
Տիգրան Վարդանյան, «Լեո»
Արա Մկրտչյան, «Գյումրի»
Տիգրան Դավթյան, «Գյումրի»
Հակոբ Ուզունյան, ՀՊՏՀ
Դավիթ Գրիգորյան, ՀՊՏՀ
Գարեգին Մաշումյան, «Չարբախ»
Դավիթ Սուջյան, «Չարբախ»
Անդրանիկ Կարապետյան, ՀՄԸՄ Բուրջ Համուդ, Լիբանան
Էդգար Կիրակոսյան, ՀՄԸՄ, Լիբանան
Մանուկ Մխիթարյան, «Թբիլիսիս», Վրաստան
Սարգիս Մարգարյան, «Դինամո» ԲՆՏՈՒ. Բելառուս
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում